Երևանում ավարտվել է Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկանների առաջնությունը

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

Երևանում անցկացվող Եվրոպայի վոլեյբոլի Մ16 տարեկան տղաների առաջնությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացած վոլեյբոլի առաջնությանը մասնակցել է 500 մարզիկ շուրջ 16 երկրից:

Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Վերջինս գրավել է երկրորդ  տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:

Օգոստոսի 3-ին կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել և հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ալիսա Չեսնուլևիչյուտեն, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը, որը 6 ամիս առաջ էր ձևավորվել, Եվրոպայի երևանյան առաջնության շրջանակում 7 հանդիպում է անցկացրել՝ մրցելով Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի հետ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարում միանգամից եզրափակչում հանդես գալը մեծ փորձառություն էր հայ մարզիկների համար:

Հայաստանի թիմում ընդգրկվել էին Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Առաջնության հանդիպումներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիայի» ուսումնախոսքային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Առաջնության շրջանակում շուրջ 80 կամավոր է ներգրավվել:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատանի վոլեյբոլիստները։