Ավստրալիայում 1980-ականներից ի վեր ամենաառատ ձյունն է տեղացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ավստրալիայի արևելյան մի քանի քաղաքներում տասնամյակներ ի վեր ամենաուժեղ ձյունն է տեղացել, ինչը ջրհեղեղների, մեքենաների արգելափակման և հազարավոր տների էլեկտրամատակարարման խափանման պատճառ է դարձել, գրում է The Independent-ը։

Նոր Հարավային Ուելսի հյուսիսային հատվածներում սառը օդային հոսանքի հետևանքով մինչև 40 սմ (16 դյույմ) ձյուն է տեղացել, ինչը 1980-ականների կեսերից ի վեր ամենաառատն է եղել, հայտնել է Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոյի (BoM) մասնագետ Միրիամ Բրեդբերին։ Նա նշել է, որ ձյուն է տեղացել նաև հարևան Քվինսլենդ նահանգի տարածքում՝ 10 տարվա ընթացքում առաջին անգամ։

Բրեդբերին ընդգծել է՝ կլիմայի փոփոխությունը վերջին տարիներին Ավստրալիայի եղանակը դարձրել է ավելի անկայուն, բայց պատմականորեն նման իրադարձություն տեղի է ունեցել մի քանի անգամ։

«Այս իրադարձությունն անսովոր է դարձնում ոչ միայն ձյան քանակությունը, այլև հյուսիսային սարահարթերի բավականին մեծ մասը ծածկող տարածվածությունը»,- ասել է նա։

Մյուս տարածքներում տեղացած ուժեղ անձրևների պատճառով Նոր Հարավային Ուելսի նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունն արձագանքել է ավելի քան 1455 միջադեպի։ Ավելի քան 100 մեքենա արգելափակվել է, փոթորիկները վնասել են շենքերը, ջրհեղեղի մասին մի քանի լուրջ նախազգուշացումներ են տրվել։

ABC պետական հեռարձակողի հաղորդմամբ՝ տասնյակ հազարավոր տներ գիշերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան մի մեքենա մնացել է հեղեղի մեջ, իսկ 20-ամյա մի կնոջ հեղեղը քշել է։ Որոնողական աշխատանքները շարունակվել են նաև կիրակի օրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի