Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում վերականգնման աշխատանքներ են իրականացվում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարության ֆինանսավորմամբ եկեղեցիներում իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

«Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների արդյունքում բացվել են Սբ Սիոն եկեղեցու հյուսիսային, պարսպապատերի արևելյան հողածածկ մուտքերը։

Եկեղեցու պարագծով կատարված պեղումներից հայտնաբերվել են նաև տապանաքարեր, նորահայտ արձանագիր քարեր։ Պեղվել է նաև պարիսպներին կից կառույցներից մեկը, որտեղից հայտնաբերվել են վանական կյանքին առնչվող հնագիտական գտածոներ։ 

Տեղում հանդիպում է կազմակերպվել նաև Շատիվանքի վերականգնման մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողության մասնագետների հետ։ Շատիվանքի վերականգնումը կսկսվի օգոստոսին, կտևի 3-4 տարի։  

Գնդեվազում մասնագետները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին, տվել ցուցումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թ․», – ասված է հաղորդագրության մեջ։