Եմենի ափերի մոտ առնվազն 68 աֆրիկացի միգրանտ է զոհվել նավակի խորտակումից

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

ՄԱԿ-ը հայտնում է, որ կիրակի Եմենի ափերի մոտ միգրանտների նավակի խորտակումից հետո 68 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 70-ը՝ անհետ կորել։ Սա Եմենի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունների շարքի վերջին դեպքն է, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր աֆրիկացի միգրանտներ․ նրանք փախչում են աղքատությունից և հակամարտություններից՝ հույս ունենալով հասնել Պարսից ծոցի հարուստ արաբական երկրներ, գրում է Euronews-ը։

Եմենի հարավային Աբյան նահանգի մոտ՝ Ադենի ծոցում, խորտակվել է 154 եթովպացի միգրանտի տեղափոխող նավակը։ Աղետից փրկվել է միայն 12 միգրանտ, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Եմենի գրասենյակի ղեկավար Աբդուսատտոր Եսոևը։

Նա հավելել է, որ Խանֆար շրջանում ափ են դուրս եկել 54 միգրանտի մարմիններ։ Եվս 14 մարդ մահացած է հայտնաբերվել և տեղափոխվել Եմենի հարավային ափին գտնվող նահանգի մայրաքաղաք Զինջիբարի հիվանդանոցի դիահերձարան։

Աբյանի անվտանգության վարչությունը հայտարարել է, որ մեծ թվով անհետ կորածների պատճառով իրականացվում է որոնողական-փրկարարական լայնածավալ գործողություն: Ափամերձ տարածքում արդեն դիակներ են հայտնաբերվել:

Եմենը շարունակում է մնալ Արևելքից և Աֆրիկայի եղջյուրից միգրանտների համար հիմնական երթուղի, որոնք փորձում են հասնել Ծոցի համագործակցության խորհրդի (ԾՀԽ) երկրներ՝ աշխատանք փնտրելու համար։

Մաքսանենգները հաճախ միգրանտներին տեղափոխում են վտանգավոր և գերբնակեցված նավակներով՝ Կարմիր ծովով կամ Ադենի ծոցով։ Վերջին ամիսներին ՄԱԿ-ը հաստատել է, որ այս վտանգավոր ճանապարհորդությունների ընթացքում հարյուրավոր աֆրիկացի միգրանտներ են մահացել։

2024 թվականին Եմեն է ժամանել ավելի քան 60,000 աֆրիկացի միգրանտ, ինչը մոտ 38%-ով պակաս է 2023 թվականի ավելի քան 97,000 թվից: ՄՄԿ-ը նշում է, որ անկումը պայմանավորված է Եմենի և տարածաշրջանային իշխանությունների կողմից ջրային տարածքներում պարեկության խստացմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի