Իսրայելի հետ պատերազմից հետո Իրանը նոր պաշտպանության խորհուրդ է ստեղծում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրանի անվտանգության բարձրագույն մարմինը հաստատել է նոր պաշտպանության խորհրդի ստեղծումը։ Այս մասին կիրակի օրը հաղորդել են պետական լրատվամիջոցները՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմին վերջ դրած հրադադարից մեկ ամիս անց, գրում է Asharq al-awsat-ը։

«Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը»,- հայտնել է պետական հեռուստատեսությունը։

Նոր մարմնին, որը կղեկավարի նախագահը և կներառի բարձրաստիճան զինվորական հրամանատարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու նախարարների, կհանձնարարվի «վերանայել պաշտպանական ռազմավարությունները» և «բարձրացնել Իրանի զինված ուժերի կարողությունները»։

Ուրբաթ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ որոշումը կայացվել է Իրանի անվտանգության համակարգում իրականացվող ավելի լայն կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում։

Այս քայլը տեղի է ունենում Իսրայելի հետ հակամարտությունից հետո, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, Իրանում զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ Իսրայելում՝ 29։ Պատերազմը սկսվել էր հունիսի 13-ին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի ռազմական, միջուկային և բնակելի օբյեկտներին։ Իրանը պատասխանել էր Իսրայելի տարածքի վրա պատասխան հարձակումներով։

Միացյալ Նահանգների կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ է հունիսի 24-ից։

Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին զգուշացրել է, որ Իսրայելից եկող սպառնալիքները շարունակվում են և չպետք է թերագնահատվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի