Վոլգոգրադի իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման և երկաթուղային կայարանի վնասվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Վոլգոգրադի մարզի վրա զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է Ֆրոլովո քաղաքի «Արչեդա» երկաթուղային կայարանը։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ֆրոլովոյում հրշեջները մարում են «Արչեդա» կայարանի տեխնիկական շենքում բռնկված հրդեհը, կոտրվել են երկու հարակից բնակելի շենքերի պատուհանները, երկաթուղային կայարանի ուղևորատար ենթակառուցվածքը չի վնասվել: Երկաթուղային գծերի վրա գտնվող չպայթած անօդաչու թռչող սարքը վերացնելու համար Ֆրոլովսկի շրջանի «Արչեդա» կայարանի տարածքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է, աշխատում են սակրավորները: Ռելսերի վնաս չի նկատվել»,- նշել է նա։

Պրիվոլժսկայա երկաթուղին հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքի անկման պատճառով ուշացել են չորս ուղևորատար գնացքներ (ներառյալ՝ Մոսկվա-Վոլգոգրադ գնացքը)։

Նահանգապետն ավելի վաղ հայտնել էր նաև, որ մարզի Իլովլինսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով կտրվել է բարձրավոլտ լարը, էներգետիկներն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել է, որ օգոստոսի լույս 4-ի գիշերը խոցվել է 61 անօդաչու թռչող սարք․ 18-ը՝ Սև ծովի, 12-ը՝ Վորոնեժի մարզի, 11-ը՝ բռնակցված Ղրիմի, 8-ը՝ Բելգորոդի, 6-ը՝ Վոլգոգրադի, 2-ը՝ Բրյանսկի և Ռոստովի մարզերի, մեկական՝ Մոսկվայի և Ռյազանի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի