Ուկրաինան և ՌԴ-ն Ստամբուլում համաձայնության են եկել 1200 գերիների փոխանակման շուրջ․ Զելենսկի

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Ուկրաինան և ՌԴ-ն Ստամբուլում կայացած երրորդ բանակցային փուլից հետո համաձայնության են եկել 1200 գերիների փոխանակման շուրջ։ Ներկայումս մշակվում են այն մարդկանց ցուցակները, որոնց հնարավոր է փոխանակել։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ալիքին։

Զելենսկին հանդիպում է ունեցել նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Քննարկվել է բանակցային գործընթացը՝ մասնավորապես Ստամբուլում ռուսական կողմի հետ հանդիպումների պայմանավորվածությունների կատարումը և նոր հանդիպման նախապատրաստումը։

«Հիմնական հարցերից է ռազմագերիների փոխանակման շարունակումը։ Կա 1200 մարդու փոխանակման պայմանավորվածություն, աշխատանքը ցուցակների վրա շարունակվում է։ ԱԽ քարտուղարը զեկուցել է ռուսական ներկայացուցչի հետ հաղորդակցության մասին», – նշել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Ստամբուլում կայացել է ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը։ Նախորդ հանդիպումները տեղի էին ունեցել մայիսի 16-ին և հունիսի 2-ին։

Առաջին փուլի արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն ռազմագերիների «1000-ը 1000-ի դիմաց» փոխանակման մասին։ Երկրորդ փուլում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու կատեգորիայի՝ վիրավոր և ծանր վիրավորում ստացած ռազմագերիների, ինչպես նաև մինչև 25 տարեկան զինվորների փոխանակման մասին՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։