Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն
Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ջրափրկարարներն ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն։