«Հիասթափություններն առաջանում են չափազանցված ակնկալիքներից»․ Պուտինը պատասխանել է Թրամփի վերջնագրին

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե «բոլոր հիասթափություններն առաջանում են չափազանցված ակնկալիքներից»։ Կրեմլի ղեկավարն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասի, որ հիասթափված է Պուտինից և հուլիսի 29-ից 10-օրյա ժամկետ է տվել Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի համար, գրում է Current time-ը։

«Ինչ վերաբերում է ցանկացած մեկի կողմից որևէ հիասթափությանը, բոլոր հիասթափություններն առաջանում են չափազանցված ակնկալիքներից։ Սա հայտնի ընդհանուր կանոն է։ Բայց հարցի լուծմանը խաղաղ ճանապարհով մոտենալու համար մանրակրկիտ բանակցություններ են անհրաժեշտ։ Եվ ոչ թե հրապարակայնորեն, այլ հանգիստ, բանակցային գործընթացի լռության մեջ»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է՝ այդ պատճառով է ռուսական կողմն առաջարկել ստեղծել բանակցությունների երեք խումբ, որոնք կարող են աշխատել առցանց։

«Մենք համաձայնեցինք, որ կարող ենք նման բանակցություններ վարել տեսախցիկից դուրս, առանց որևէ քաղաքական աղմուկի, հանգիստ ռեժիմով և փոխզիջումներ փնտրել։ Աշխատանքը դեռ չի սկսվել»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական իշխանություններին «թվացել է», որ, «ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի առաջին արձագանքը դրական էր»։

Պուտինը շեշտել է՝ Ռուսաստանը կարող է սպասել բանակցությունների հարցում։ Ընթացիկ բանակցությունները նա գնահատել է «ընդհանուր առմամբ դրական», իսկ Ռուսաստանի նպատակները «մնում են նույնը»։