Կամչատկայում 5,8 մագնիտուդով հերթական հետցնցումն է գրանցվել

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կամչատկայում Մոսկվայի ժամանակով 13:58-ին տարածաշրջանային մայրաքաղաքից 279 կիլոմետր հեռավորության վրա 5,8 մագնիտուդով հետցնցում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատկսկիից՝ 279։ Խորությունը՝ 21,3 կմ։ Մագնիտուդը՝ 5,8»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովն ասել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սպասվում են ուժեղ, բայց ոչ ավերիչ հետցնցումներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը ուրբաթ հայտնել է, որ Կամչատկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է մոտ 120 հետցնցում՝ 3,5-ից մինչև 6,7 մագնիտուդով, որոնցից մի քանիսը զգացվել են 2-ից 5 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի ունեցավ 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով։ Ցունամիի մասին նախազգուշացում հայտարարվեց, որը երեկոյան չեղարկվեց։