ԵԱՀԿ-ն ձախողվեց Լեռնային Ղարաբաղում․ Սերգեյ Լավրով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է անում մտածել ԵԱՀԿ-ի շարունակական գոյության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով կառույցում կուտակված խնդիրների ծավալը։ «Российская газета»-ում հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն, հեռանկարներ» վերնագրով հոդվածում նա նշել է, թե Ռուսաստանը Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության կայուն և ճկուն ճարտարապետության ձևավորումը համարում է ռազմավարական չափանիշ։

«ԵԱՀԿ-ի կուտակված խնդիրների ծավալը մեծ է։ Նրանց բեռի տակ այն մղվել է միջազգային գործընթացների երկրորդ պլան։ Վիեննայի հարթակում տեղ չկա ո՛չ համագործակցության, ո՛չ էլ անվտանգության համար։ Հելսինկյան եզրափակիչ ակտը մշակողներն այսպես չէին պատկերացնում համաեվրոպական գործընթացի ապագան։ Ժամանակն է մտածել այն մասին՝ արդյո՞ք իմաստ ունի նման կազմակերպության շարունակական գոյությունը»,- գրել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լավրովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի դերակատարմանը՝ այն ձախողված համարելով։

«ԵԱՀԿ-ն ձախողվեց նաև Լեռնային Ղարաբաղում: Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկև այն բանից հետո, երբ դրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով հանդես է գալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դա որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման առաջադրելով։