Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել մի քանի տասնյակ երկրների համար․ դրանք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով 69 երկրների և տարածքների, ինչպես նաև Եվրամիության համար 10%-ից մինչև 41% ներմուծման մաքսատուրքեր են սահմանվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա տեղի է ունեցել օգոստոսի 1-ից մի քանի ժամ առաջ, որը Թրամփը վերջնաժամկետ էր սահմանել՝ Միացյալ Նահանգների հետ նոր առևտրային համաձայնագրեր կնքելու համար։

Մաքսատուրքերը, որոնք հրամանում անվանում են «հստակեցված պատասխան», ուժի մեջ կմտնեն յոթ օր անց, և միայն Կանադայի դեպքում՝ անմիջապես։ Ընդ որում, Թրամփը Կանադայի համար մաքսատուրքերը 25%-ից հասցրել է 35%-ի։ Սակայն այս մաքսատուրքերը չեն տարածվում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագրում (USMCA) ընդգրկված ապրանքների վրա։ Դրանք հիմնականում ամբողջությամբ Հյուսիսային Ամերիկայի հումքից պատրաստված կամ ներմուծված հումքից բարձր վերամշակված ապրանքներ են։

Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Սիրիայի համար՝ 41%, ինչպես նաև Լաոսի և Բիրմայի՝ 40%։ Ամենացածր՝ 10% մաքսատուրքեր են սահմանվել Մեծ Բրիտանիայի և նրա Ֆոլքլենդյան կղզիների համար։

Սպիտակ տան կողմից հրապարակված ցուցակի «Բրազիլիա» բաժնում նույնպես 10% է նշված, չնայած նախորդող օրը Թրամփը հրամանագիր էր ստորագրել այս երկրից ներմուծման համար 50% մաքսատուրքի վերաբերյալ։

Ցանկում ներառված երկրների մեծ մասից, ինչպես նաև Եվրամիությունից ներմուծվող ապրանքները կենթարկվեն 15% մաքսատուրքի։

Եվրոպայում ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Շվեյցարիայի (39%) և Սերբիայի (35%) համար։

Չինաստանը ցանկում չէ. Միացյալ Նահանգներն առանձին բանակցություններ է վարում իր հիմնական առևտրային գործընկերոջ հետ։