ԲՏԱ նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին ընդունել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Ըստ գերատեսչության՝ հանդիպման նպատակն էր քննարկել երեխաների առցանց միջավայրում պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը միտված նախաձեռնությունները։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

«Քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են մի շարք առաջնահերթ ուղղությունների, այդ թվում՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը, այդ համատեքստում տեխնոլոգիական ոլորտում ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և հոգեկան առողջության ոլորտում նոր թվային լուծումների ներդրմանը։ Հանդիպումն ուղղված էր արդյունավետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, կրթական և հզորացնող թվային միջավայր, որը կնպաստի երեխաների և երիտասարդների լիարժեք զարգացմանը։

Նախարար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ պրոֆեսիոնալ, հետևողական և հոգատար համագործակցության համար, ներկայացրել է նախարարության տեսլականը երեխաների առցանց պաշտպանության ռազմավարության և հետագա գործողությունների վերաբերյալ։ Նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ կիբեռգրագիտության խթանումը հանրության կրթության մակարդակի բարձրացման միջոցով, միջազգային առաջատար ընկերությունների ներգրավմամբ տեխնոլոգիական լուծումների կիրարկումը, երեխաների պաշտպանության նպատակով օրենսդրական սահմանափակումների ներդրումը, ինչպես նաև քաղաքական և իրավական մեխանիզմների զարգացումը՝ արդյունավետ և կայուն համակարգերի հաստատման ուղղությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացված և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես ոչ ֆորմալ կրթության խթանման, տեսախաղերի միջոցով կիբեռգրագիտության զարգացման, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի ձևավորման, ինչպես նաև հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ կատարված քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ուղղված համագործակցության հաջորդ փուլերի ձևավորմանը։