Լիբանանի նախագահը «Հըզբոլլահ»-ին կոչ է արել հանձնել զենքերը

Լուրեր

06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը շիաների «Հըզբոլլահ» շարժմանն ու մյուս քաղաքական կուսակցություններին կոչ է արել զենքերը հանձնել կառավարական բանակին․ քայլ, որին հզոր զինյալ խմբավորումը դիմադրում է, մինչդեռ Վաշինգտոնն ուժեղացնում է ճնշումները, գրում է Reuters-ը:

«Բոլոր քաղաքական կուսակցությունների պարտականությունն է՝ առանց վարանելու օգտվել այս պատմական հնարավորությունից և ապահովել, որ զենքը պատկանի բացառապես բանակին և անվտանգության ուժերին, և ոչ մեկ ուրիշին»,- հայտարարել է Աունը։

«Հըզբոլլահ»-ը, որն անցյալ տարի Իսրայելի հետ պատերազմից լուրջ վնասներ է կրել, հայտարարել է, որ Իրանի հետ կապված խմբավորման զինաթափման կոչերը միայն Իսրայելին են ծառայում։

«Նրանք, ովքեր կոչ են անում զենքը հանձնել, գործնականում պահանջում են այն հանձնել Իսրայելին… Մենք չենք ենթարկվի Իսրայելին»,-  հայտարարել է խմբավորման ղեկավար շեյխ Նաիմ Քասեմը։

ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Լիբանանի վրա՝ պաշտոնական որոշում կայացնելու «Հըզբոլլահ»-ին զինաթափելու հարցում, նախքան երկրում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին Reuters-ին հայտնել են հարցին ծանոթ հինգ աղբյուրներ։

Աունը նշել է, որ Վաշինգտոնին ուղղված առաջարկը, որը հաջորդ շաբաթ կներկայացվի կառավարությանը, պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի Լիբանանի վրա հարձակումները և նահանջի իր հարավային դիրքերից, իսկ «Հըզբոլլահ»-ն իր զենքը հանձնի լիբանանյան բանակին։

Առաջարկը նպատակ ունի ապահովել տարեկան 1 միլիարդ դոլար 10 տարվա ընթացքում՝ բանակին և անվտանգության ուժերին աջակցելու համար, և ներառում է միջազգային համաժողովի ծրագրեր, որը տեղի կունենա տարվա վերջում՝ Լիբանանում վերակառուցման ջանքերին աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի