Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ
Քաղաքականություն
30.07.2025 | 20:54Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ, տեղում ծանոթացել է մաքսակետի գործունեությանը, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
