ՀՀ նախագահը Սյունիքում այցելել է զորամաս
Քաղաքականություն
30.07.2025 | 20:29
Սյունիքի մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։


