Քրդին փափախ չի գալիս, Գյումրուն էլ՝ ոստիկանապետ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե քրդին փափախ չի գալիս, Գյումրուն էլ՝ ոստիկանապետ: Հաշվի առնելով վերջին դեպքերն ու քրեածին իրավիճակի սրացումը Հայաստանի երկրորդ քաղաքում, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասում են, մտադիր է վերստին փոխել Գյումրու ոստիկանապետին:
Գյումրեցիները, սակայն, արդեն կասկածում են, թե որևէ մեկը կկարողանա քաղաքում կարգուկանոն հաստատել ու զսպել քրեական տարրերին»:
Առավել մանրամասն` «Իրատես» օրաթերթի այսօրվա համարում: