Թրամփը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականներին թույլ կտա ԱՄՆ-ում մնալ մինչև պատերազմի ավարտը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտը։

«Մենք դա կանենք։ Մեզ մոտ շատ մարդիկ են եկել Ուկրաինայից, և մենք աշխատում ենք նրանց հետ»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում պատասխանելով DW-ի թղթակցի հարցին։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո Միացյալ Նահանգները սկսել է  ապաստան տրամադրել ուկրաինացիներին Uniting for Ukraine (U4U) ծրագրի շրջանակում։ Այն թույլ է տալիս մուտք գործել երկիր այն ուկրաինացիներին, ովքեր հովանավորներ ունեն Միացյալ Նահանգներում։

Ամերիկյան Forbes ամսագիրը հունիսին հաղորդել է, որ այս ծրագրի շրջանակում հաստատվել է ավելի քան 236 հազար հովանավորության դիմում և, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներ է ժամանել ավելի քան 187 հազար ուկրաինացի։

Մարտին՝ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբում, Reuters-ը հաղորդել էր, որ աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ կառավարությունը ծրագրում է զրկել մոտ 240,000 ուկրաինացի փախստականների օրինական կարգավիճակից, որոնք երկիր են ժամանել 2022 թվականից հետո: Սպիտակ տունը Reuters-ի հրապարակումը կեղծ էր անվանել էր։

Ապրիլին Ուկրաինայից փախստականները ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից էլեկտրոնային նամակ էին ստացել՝ խնդրանքով լքել երկիրը: Նախարարությունը հետագայում հայտարարել էր, որ էլեկտրոնային նամակը սխալմամբ է ուղարկվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի