Թուրքիան և Ղազախստանը 20 համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված ռազմավարական կապերի ամրապնդմանը

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում համագործակցության 20 համաձայնագիր են ստորագրել՝ Ղազախստանի ղեկավարի բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով պաշտոնական այցի շրջանակրում, գրում է Turkiye today-ը։

Համաձայնագրերը, որոնք ընդգրկում են էներգետիկայից և տրանսպորտից մինչև արհեստական բանականություն և լրատվամիջոցներ, ստորագրվել են Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստի շրջանակում։ Երկու առաջնորդներն էլ ստորագրել են խորհրդի համատեղ հայտարարությունը և վերջնական որոշումը։

Առավել նշանակալի համաձայնագրերի շարքում են Turkish Petroleum և  NC Kazmunaygaz ընկերության միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև Միջին միջանցքի երկաթուղային երթուղու բեռնափոխադրման համաձայնագիրը, որը ներառում է Թուրքիայի ազգային երկաթուղային օպերատոր «Pacific Eurasia Logistics»-ը և Ղազախստանի պետական երկաթուղիները։

Տոկաևն ընդգծել է Չինաստանն ու Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջոցով կապող Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու՝ Միջին միջանցքի ռազմավարական արժեքը։ Նա ընդգծել է Ղազախստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել ենթակառուցվածքային համագործակցությունը և աջակցել թուրքական ներդրումներին, քանի որ ղազախական ներդրումները Թուրքիայում արդեն գերազանցում են 2,5 միլիարդ դոլարը։

Ղազախստանի նախագահը նաև շնորհավորել է Էրդողանին հուլիսի սկզբին Ստամբուլում կայացած IDEF 2025-ի՝ 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի հաջող կազմակերպման կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Թուրքիայի պաշտպանական կարողությունները և ընդգծել տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համատեղ աշխատանքի հեռանկարները ու նշել․ «Մենք հատուկ նշանակություն ենք տվել տեղեկատվական տեխնոլոգիաների համատեղ զարգացմանը»:

Տոկաևը կարևորել է նաև Թուրքիայի միջնորդական դերը Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում։ Նա վերահաստատել է  Ղազախստանի աջակցությունը երկու երկրների տարածքային ամբողջականությանը և կոչ արել դիվանագիտական լուծումներ գտնել համաշխարհային հակամարտությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի