Պետության օրինական շահերին պատճառվել է մեկ միլիարդ դրամից ավելի վնաս

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող` ավելի քան մեկ միլիարդ 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 15 անշարժ գույքի գնահատման հաշվետվություններում ներառել է կեղծ տվյալներ:

Արդյունքում գույքերը գնահատվել են անհամեմատ ցածր` ընդհանուր 300 միլիոն դրամից քիչ ավելի, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` մեկ միլիարդ տասներկու միլիոն 209 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: