Պեկինում ջրհեղեղի հետևանքով 30 մարդ է զոհվել, տարհանվել է 80,000 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղացած հորդ անձրևին հաջորդած հեղեղման հետևանքով զոհվել է 30 մարդ, իշխանությունները տարհանել են 80,000 մարդու։ Այս մասին հայտնել են պետական լրատվամիջոցները, գրում է France 24-ը։

Այս շաբաթ տեղատարափ անձրևներ են տեղացել Չինաստանի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաքում և Հեբեյ, Ցզիլին և Շանդուն նահանգներում։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Միյունում՝ քաղաքի հյուսիսարևելյան արվարձանային շրջանում։

Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ խիստ տուժել են նաև քաղաքի հյուսիսում գտնվող Հուաիրոու շրջանը և հարավ-արևմուտքում գտնվող Ֆանգշանը։

Տասնյակ ճանապարհներ փակվել են, ավելի քան 130 գյուղ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Հրշեջները  փրկել են տարեցների խնամքի կենտրոնում արգելափակված 48 մարդու, հաղորդում է CCTV-ն։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի երեկոյան կոչ է արել գործադիր իշխանության ներկայացուցիչներին պատրաստվել ամենավատ սցենարին և արագացնել ջրհեղեղի  տարածքներից բնակիչների տարհանումը։ Կառավարությունը 350 միլիոն յուան (49 միլիոն դոլար) է հատկացրել հեղեղից տուժած ինը շրջաններում աղետի հետևանքների վերացման համար, երեքշաբթի օրը հաղորդել է պետական CCTV հեռուստաալիքը։ Մայրաքաղաքի համար առանձին 200 միլիոն յուան է հատկացվել։

Չենդե քաղաքի մոտակայքում գտնվող գյուղում սողանքի հետևանքով 4 մարդ է զոհվել, 8-ը դեռևս անհետ կորած է համարվում։

Չինաստանը ջերմոցային գազերի՝ աշխարհում ամենամեծ արտանետողն է, որոնք, գիտնականների կարծիքով, նպաստում են կլիմայի փոփոխությանը և ծայրահեղ եղանակային երևույթներն ավելի հաճախակի ու ինտենսիվ են դարձնում։ Չինաստանի իշխանությունը խնդիր է դրել երկիրը դարձնել վերականգնվող էներգիայի կենտրոն և մինչև 2060 թվականն իր ահռելի տնտեսությունը դարձնել ածխածնի արտանետումներից զերծ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի