Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի ուղղիչ գաղութին․զոհվել է առնվազն 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը

Լուրեր

05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի 29-ի գիշերը հարված են հասցրել Զապորոժիեի մարզի ուղղիչ գաղութին, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 35-ը։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, գրում է Current time-ը։ Նախնական տվյալներով՝ հարվածները հասցվել են կառավարվող ավիառումբերով։

«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հաստատության տարածքն ավերվել է։ Մոտակայքում գտնվող մասնավոր տները վնասվել են», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ «սա ռուսների կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է, դրանք չեն դադարի, եթե նրանց չկանգնեցնեն»։

Ռուս զինվորականները նաև անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի գյուղերից մեկին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում երկրորդ հարվածն է հասցվել, որի հետևանքով վնասվել է հրշեջ մեքենա։

Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հստակեցրել  է, որ Սինելնիկովսկի շրջանի մի քանի բնակավայրեր են հարվածի տակ հայտնվել, հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Վնասվել է հինգ մասնավոր տուն, վարչական շենք, խանութներ, բենզալցակայան և մեքենաներ։

Կամենսկոե քաղաքին հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է եռահարկ շենք, ինչպես նաև՝ ծննդատուն և քաղաքային հիվանդանոցի բաժանմունքը։ Երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

«Երկու կին ծանր վիճակում է։ Նրանցից մեկը հղի է», – ասել է Լիսակը։

Ռուսական բանակը նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել և հրետանուց կրակ բացել Մարգանեց և Պոկրովսկ համայնքների, Նիկոպոլ քաղաքի վրա: Վնասվել է ութ մասնավոր տուն, չորս օժանդակ շինություն, ավտոտնակ, խանութ, զվարճանքի վայր, վարչական շենք, ենթակառուցվածքներ և էլեկտրահաղորդման գիծ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով, 37 ԱԹՍ-ներով, հարվածային անօդաչու սարքերով։ Նշվում է, որ չեզոքացվել է 32 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի