4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ ափ
Հուլիսի 28-ին՝ ժամը 15։20-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ջրափրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից քաղաքացիներին դուրս են բերել։