Հայցային «պատերազմ». հերքումների ու միլիոնավոր դրամների փոխհատուցման պահանջների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

12 հայց՝ Սամվել Կարապետյանի, նույնքան հայց՝ Վազգեն Գալստանյանի, 3 հայց՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ընդդեմ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների և նրանց համակիրների․ վերջին մեկուկես ամսում տարբեր ճամբարներում գտնվող գործիչներն ակտիվորեն դատի են տալիս միմյանց։

Կալանքի տակ գտնվող Գալստանյանն ու Կարապետյանն այս հարցում առաջամարտիկներն են։ Ռուսաստանաբնակ գործարարը հուլիսի 3-ին ՔՊ-ական միանգամից երկու պատգամավորի՝ Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ հայց ներկայացրեց։ Կարապետյանը Կոնջորյանի՝ ԱԺ ամբիոնից ելույթում տեղ գտած մի շարք արտահայտություններ է վիրավորանք և զրպարտություն որակում։ Արսեն Թորոսյանի դեմ հայցը ևս ԱԺ նիստում ելույթի համար է։ Որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանը 9 մլն դրամ կալանք է դրել վերջինի հաշիվների վրա։

Հենց այս երկու հայցերով սկսվեց հայցային «մենամարտն» ու միլիոնավոր դրամների փոխհատուցումների պահանջը. գրեթե ամենօրյա ռեժիմով զրպարտություն և վիրավորանք տարածելու մասով հերքման պահանջներ են մուտք արվում դատարան։

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը նկատում է՝ դատավորները բավականին բարդ խնդիրների առաջ են կանգնելու։

Իսկ որտե՞ղ է ավարտվում քաղաքական կոշտ խոսքը և սկսվում վիրավորանքն ու զրպարտությունը․ այս հարցն այս օրերին բավական շատ է քննարկվում։

Իշխանությունների պատասխան հարվածը շատ չուշացավ․ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ Բագրատ Գալստանյանին վերագրվող ձայնագրության մեջ հնչող արտահայտության համար խմբային հայց են պատրաստվում ներկայացնել։ ՔՊ-ական նախարարը պատճառաբանեց՝ վիրավորված է ձայնագրության մեջ հնչող «խորը անասուն» արտահայտությունից։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, խմբային սպասվող հայցի մասով խնդիրներ է մատնանշում։

Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ իշխանությունը հնարավորինս պետք է զերծ մնա դատարաններ դիմելուց։

Քաղհասարակության ներկայացուցիչ Գայանե Աբրահամյանը երկկողմանի հայցային այս գրոհում վտանգավոր տարրեր է մատնանշում։

Շուրջ երեք տասնյակի հասնող դատական հայցերն ավելանում են օր օրի։ Ինչպես դրանք կազդեն քաղաքական և հասարակական գործիչների խոսույթների վրա, այս պահին դժվար է ասել։ Դատելով սոցցանցերում կողմերի արձագանքներից՝ հայցային պատերազմները դեռ նոր են սկսվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան