Վուչիչը մեղադրել է ռեժիսոր Կուստուրիցային պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի համար

Լուրեր

06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր հայրենակիցը՝ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան, սերբ ընդդիմության ներկայացուցիչների հետ միասին փորձում է իրեն հեռացնել պետության ղեկավարի պաշտոնից, փոխանցում է DW-ն։

«Տեսեք, ինչ անհեթեթության է հասել իրավիճակը, նրանք բոլորը միասին են՝ Դինկո Գրուհոնիչ (Նովի Սադի համալսարանի դասախոս), Կուստուրիցա, Չանակ (ընդդիմադիր քաղաքական գործիչ Նենադ Չանակ), և Լոմպար (Բելգրադի համալսարանի դասախոս Միլո Լոմպար): Տարբերություն չկա, բոլորը միևնույն թիրախն ունեն՝ Վուչիչին պետք է հեռացնել, սա է նրանց ծրագիրը։ Այլ ծրագիր պարզապես չկա»,-նշել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ իր քաղաքական ընդդիմախոսները չունեն ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում, թե ինչի կարիք ունի Սերբիան և ինչ է ուզում ժողովուրդը։

Նշվում է, որ Էմիր Կուստուրիցան ավելի վաղ նույնպես հանդես էր եկել Բելգրադում և Ուժիցեում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքական բանտարկյալների ազատ արձակման օգտին, որոնք այժմ մեղադրվում են երկրի Սահմանադրության խախտման մեջ։ Բացի այդ, Կուստուրիցան սարկազմով «շնորհակալություն» էր հայտնել Վուչիչի և առաջին փոխվարչապետ Սինիշա Մալիի գլխավորությամբ իշխանություններին՝ հուլիսի 23-ին հարկային ծառայության կողմից իր «Դրվենգրադ» զբոսաշրջային համալիրում գործող «Վիսկոնտի» ռեստորանի փակման համար։

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան բացահայտ աջակցել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ, պատերազմի սկզբից հետո հրապարակել է մի շարք աշխատանքներ՝ կրեմլյան քարոզչության ոճով, և ստացել է անձնական շնորհավորանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ իր 70-ամյակի կապակցությամբ։

2014 թվականի մարտին, Ռուսաստանի կողմից Դոնբաս ներխուժումից և Ղրիմի անեքսիայից հետո, Կուստուրիցան հրապարակավ քննադատել էր ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, որում նա Պուտինին համեմատել էր Հիտլերի հետ։ Սերբական Blic պարբերականի հաղորդմամբ՝ Կուստուրիցան ասել էր. «Պուտինին ֆաշիստ անվանելը՝ Ուկրաինա ներխուժելու համար, և միաժամանակ լինել այն պատերազմների նախաձեռնողներից մեկը, ինչպիսիք են Իրաքը, Կոսովոն և Մետոհիան, Աֆղանստանը, Լիբիան, Օսիան, սա սարսափելի հակասություն է»։ Նա նաև նշել էր, որ իր դիրքորոշումն ուղղորդված է իր ժողովրդի վախով՝ «բանդերականներից», «ուկրաինական ֆաշիստների ժառանգներից», «Երկրորդ ուկրաինական հեղափոխության (Մայդանի) կազմակերպիչներից»։

Միևնույն ժամանակ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ինքն էլ պահպանում է հարաբերություններ Կրեմլի հետ. նա Պուտինի հրավերով մասնակցել է 2025 թվականի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի օրվա արարողությանը։ Բացի այդ, Վուչիչը հունիսի 11-ին հրաժարվել է ստորագրել «Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը, որը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։

2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի նոր վերանորոգված երկաթուղային կայարանի շենքում փլուզվեց բետոնե տանիքը։ Այդ ողբերգության հետևանքով զոհվեց 16 մարդ՝ 6-ից 74 տարեկան։

Շուտով բողոքի ակցիաներ սկսվեցին Բելգրադում, որոնք աստիճանաբար տարածվեցին Սերբիայի այլ քաղաքներում։ Ցուցարարները պահանջում էին, որ պատասխանատուները չխուսափեն պատժից։ Նրանք պահանջում էին Նովի Սադի քաղաքապետի և Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականը։

Հունվարի 28-ին Վուչևիչը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը հրաժարական տվեց նաև Նովի Սադի քաղաքապետը։ Դրանից հետո ցուցարարները նոր պահանջներ առաջադրեցին՝ կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ։ Նախագահ Վուչիչը մերժեց այդ պահանջները և հայտարարեց, որ բողոքի ակցիաները իրեն չեն հուզում։ Հունիսի 28-ին՝ Վիդովդանի օրը, Բելգրադում տեղի ունեցավ հերթական զանգվածային բախումը ցուցարարների և ոստիկանության միջև, որի ընթացքում տասնյակ մարդիկ ձերբակալվեցին։