Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները, իշխանությունները տարհանում են Աթենքի մերձակայքի բնակիչներին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանում միաժամանակ բռնկվել են հինգ խոշոր անտառային հրդեհներ, և իշխանությունները տարհանում են բնակիչներին Աթենքից ընդամենը 30 կմ հյուսիս գտնվող ծանր տուժած շրջաններից։ Երկիրը դիմել է Եվրոպական միությանը՝ կրակի դեմ պայքարելու օգնություն ստանալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրավիճակը բարդացնում է ուժեղ շոգը։ Կիրակի օրը օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 44°C, և սպասվում է, որ այս ծայրահեղ շոգը կշարունակվի գրեթե ամբողջ հանգստյան օրերին։

«Կան վիրավորված հրշեջներ, մարդկանց կյանքը վտանգված է, այրվել են ունեցվածքներ, ոչնչացվել են անտառային տարածքներ»,-հայտարարել է Հունաստանի կլիմայական ճգնաժամերի և քաղաքացիական պաշտպանության նախարար Յանիս Կեֆալոյանիսը։

Ուժեղ քամին ու շոգը նպաստում են կրակի տարածմանը։ Հունաստանը պաշտոնապես դիմել է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին՝ լրացուցիչ վեց հրշեջ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով։

Ատտիկա շրջանում, որտեղ գտնվում է նաև Աթենքը, շաբաթ օրը սկսված հրդեհը արագորեն տարածվել է Դրոսոպիգի, Կրիոների և Աղիոս Ստեֆանոս բնակավայրեր, ստիպելով բնակիչներին փախուստի դիմել։