Թուրքիայի ԱԳՆ. Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են առաջնորդների հանդիպման շուրջ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ստամբուլում տեղի ունեցած երրորդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան «սկզբունքային համաձայնություն» են ձեռք բերել երկու երկրների ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Այս մասին նախարարը նշել է ուրբաթ օրը՝ հուլիսի 25-ին, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև երրորդ բանակցային փուլը կայացել է Ստամբուլում հուլիսի 23-ին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է հանդիպեն ղեկավարները։ Ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն՝ Թուրքիայում այդ գագաթնաժողովն անցկացնելու վերաբերյալ։ Բանակցային խմբերն այստեղ կարևոր դեր են խաղում»,- ասել է Ֆիդանը։ Նա չի նշել որևէ ժամկետ, թե երբ կարող է կայանալ նման գագաթնաժողով։

«Քանի դեռ այս հարցը ավելի հավասարակշռված ենք քննարկում, ես տեսնում եմ հանդիպման պատրաստակամություն։ Հավատում եմ, որ եթե նույն ոգով շարունակենք, հնարավոր կլինի ժամանակավոր լուծում գտնել։ Ոչ բոլորն են պատրաստ ընդունելու այս առաջարկը։ Մենք աշխատում ենք այդ պայմանները ստեղծելու վրա»,-հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ստամբուլում կայացած երրորդ բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպումը անցկացնել մինչև օգոստոսի վերջ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 24-ին այդ սցենարը անվանել է քիչ հավանական։ Նրա խոսքով, գագաթնաժողովը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ավարտին, երբ «կկատարվի ամբողջ աշխատանքը, որպեսզի այդ բանակցությունների ընթացքում ամրագրվեն մշակված մոտեցումները»։

Սակայն արդեն հուլիսի 25-ին հենց Զելենսկին հայտարարել է, որ «ռուսները ներկայումս մեր հետ խոսակցության մեջ սկսել են այդ մասին խոսել, ինչը որոշակի շարժ է հանդիպման ձևաչափի ուղղությամբ»։

Ի պատասխան՝ Պեսկովը կրկին ասել է, որ օգոստոսին գագաթնաժողով չի լինի, քանի որ «բարձր մակարդակի հանդիպումը կարող է և պետք է վերջակետ դնի կարգավորմանը»։