Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը
Հուլիսի 23-ին Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՆԳՆ-ից հորդորում են քրեական պատասխանատվությունից խուսափելու համար՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն: