Քննչական կոմիտեից 590 հզ դոլար հափշտակելը կազմակերպելու մեջ մեղադրվող Գոռ Թադևոսյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել․ գործը դատարանում է

Լուրեր

29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
Բոլորը

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի  նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Թադևոսյանի պաշտպաններից Արշակ Ղազարյանը։

Գործով մյուս մեղադրյալ Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 3 ամիս ժամկետով։ 

Նշենք, որ գործը դատարան է ստացվել հուլիսի 7-ին, մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին։

Ըստ  մեղադրանքի՝ Էդգար Գրիգորյանը  նախնական համաձայնության է եկել Գոռ Թադևոսյանի հետ գումարը գաղտնի հափշտակելու, ապա՝ միմյանց միջև հավասարապես բաժանելու շուրջ։ Այնուհետև, իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտ։ Էդգար Գրիգորյանը  պատրաստել է դրանց կրկնօրինակները, և դրանք օգտագործելով, 2025 թվականի մայիսի 20-ին՝ 16:40-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դեղատան փողոցի 3 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքը, որտեղ գտնվելու ընթացքում՝ գիշերային ժամի, բացել է վեցերորդ հարկում գտնվող՝ քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է այնտեղ պահվող քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227.185.400 ՀՀ դրամին համարժեք՝ 590.000 ԱՄՆ դոլար գումարը և 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, գումարը պայուսակներում դուրս եկել վարչական շենքից։ Այնուհետև, հանդիպելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինի հարցին ի պատասխան՝ Էդգար Գրիգորյանը կատարած հանցանքն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է, որից հետո, քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Գոռ Թադևոսյանը խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` գումարի գաղտնի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայր Արթուրն է, որից հետո Էդգար Գրիգորյանը անխոչընդոտ հեռացել է դեպքի վայրից և Գոռ Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590.000 ԱՄՆ դոլար գումարը։

Թե՛ Գոռ Թադևոսյանը, թե ՛ Էդգար Գրիգորյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։ Նշենք, որ Քրեական վարույթի շրջանակներում իրեղեն ապացույց 590 000 դոլար  գումարի մեծ մասը հայտնաբերվել է Էդգար Գրիգորյանի մոտ, սակայն մոտ 11 հզ դոլարը հայտնաբերել չի հաջողվել։

Գոռ Թադևոսյանի պաշտպան  Արշակ Ղազարյանը Factor TV-ին ասաց, որ գումարի պակասող մասը Թադևոսյանը վերականգնել է։

Արաքս Մամուլյան