Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

Լուրեր

26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
Բոլորը

ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում 2023–2025» զեկույցը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են երաշտները սրում աղքատությունը, սովը, էներգետիկ անապահովությունը և էկոհամակարգի փլուզումը: Այս մասին հաղորդում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) երաշտի կառավարման ինտեգրված ծրագիր է իրականացնում՝ աջակցելու քաղաքականության մշակմանը: ՀՕԿ-ը վաղուց է որդեգրել երաշտի կառավարման առաջադեմ, նախաձեռնողական քաղաքականությունը, այլ ոչ թե ներկայիս ռեակտիվ, ճգնաժամային մոտեցումը:

«Օրինակ, Արևելյան և Հարավային Աֆրիկայում ավելի քան 90 միլիոն մարդ մատնված է սովի: Որոշ տարածքներում պատմության մեջ ամենածանր երաշտային պայմաններն են դիտվում: 2024 թվականի օգոստոսին արդեն երաշտի հակված Հարավային Աֆրիկան ավերվել էր, բնակչության մոտ մեկ վեցերորդը (68 միլիոն մարդ) կարիք ուներ պարենային օգնության: Իսպանիայում ջրի պակասը հարվածել է գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և կենցաղային ջրամատակարարմանը: 🇪🇸 2023 թվականի սեպտեմբերին, երկու տարվա երաշտը և ռեկորդային շոգը Իսպանիայում ձիթապտղի բերքը 50%-ով կրճատել էր, ինչը կրկնապատկել էր ձիթայուղի գինը ամբողջ երկրում: 2023 և 2024 թվականներին Ամազոնի ավազանում ջրի ռեկորդային ցածր մակարդակը հանգեցրել է ձկների և դելֆինների զանգվածային մահվան, ինչպես նաև հազարավոր մարդկանց խմելու ջրի մատակարարման և տրանսպորտի միջոցների խափանումների: Քանի որ սրվում են անտառահատումները և հրդեհները, Ամազոնը սպառնում է ածխածնի կլանիչից վերածվել ածխածնի աղբյուրի:

Երաշտը խաթարել է Հարավարևելյան Ասիայում հիմնական մշակաբույսերի, ինչպիսիք են բրինձը, սուրճը և շաքարը, արտադրության և մատակարարման շղթաները: Օրինակ, 2023-2024 թվականներին Թաիլանդում և Հնդկաստանում չորային պայմանները հանգեցրել են պարենային ճգնաժամի, շաքարի և քաղցրավենիքի գների 8.9%-ով աճի Միացյալ Նահանգներում:

Զեկույցը առաջարկում է ամրապնդել վաղ նախազգուշացման համակարգերը, երաշտի և դրա ազդեցության իրական ժամանակի մոնիթորինգը, ներառյալ այն պայմանները, որոնք նպաստում են սննդի և ջրի պակասին: Ջրհավաք ավազանների վերականգնումը և տեղական մշակաբույսերի օգտագործումը նույնպես կարող են օգնել:

Դիմացկուն ենթակառուցվածքների կառուցումը, ներառյալ ցանցից դուրս էներգիայի և այլընտրանքային ջրամատակարարման տեխնոլոգիաները, ինչպես նաև գլոբալ համագործակցությունը, մասնավորապես՝ անդրսահմանային գետավազանների և առևտրային ուղիների պաշտպանության գործում նույնպես կարող են օգնել» ,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։