Թրամփը որոշել է ԱՄՆ-ն կրկին դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կրկին դուրս է գալիս ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային գործակալությունից (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ Վաշինգտոնի կողմից նկատվող Իսրայելի դեմ ուղղված կողմնակալության պատճառով։ Սա տեղի է ունենում կառույց  վերադառնալուց ընդամենը երկու տարի անց, գրում է France 24-ը։

«Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որն աջակցում է պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, ինչը լիովին հակասում է այն առողջ բանականության քաղաքականությանը, որի օգտին ամերիկացիները քվեարկել են նոյեմբերին»,- New York Post-ին ասել է Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Սպիտակ տունն անմիջապես չեն հաստատել այս տեղեկությունը։

Այս քայլը, որը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի վերջին, հարված է Փարիզում գտնվող գործակալությանը, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում միջազգային համագործակցության միջոցով խաղաղությունը խթանելու համար։

Նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն արդեն դուրս էր բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, Կլիմայի փոփոխության մասին գլոբալ համաձայնագրից և 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից։

Նախկին նախագահ Ջո Բայդենը չեղյալ էր հայտարարել այս որոշումները 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո՝ ԱՄՆ-ն վերադարձնելով ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և Կլիմայի մասին համաձայնագիր։

ԱՄՆ-ը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին 1945 թվականին՝ դրա հիմնադրման պահից, սակայն առաջին անգամ դուրս է եկել 1984 թվականին՝ ի նշան ենթադրյալ ֆինանսական վատ կառավարման և ենթադրյալ հակաամերիկյան կողմնակալության դեմ բողոքի, և վերադարձել է գրեթե 20 տարի անց՝ 2003 թվականին՝ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք, որն այն ժամանակ ասել էր, որ գործակալությունը ձեռնարկել է անհրաժեշտ բարեփոխումներ։

Միացյալ Նահանգները տրամադրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի