Առաջընթացի հույսը հրաշքների կատեգորիայից է․ Պեսկովը՝ ռուս-ուկրաինական նոր բանակցությունների մասին

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական  փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել խաղաղության պայմանների շուրջ կողմերի  հուշագրերի նախագծերը։ Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Մենք հույս ունենք, որ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ։ Երբ պատրաստ լինենք, հայտարարություն կանենք ամսաթվերի վերաբերյալ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այսպես  նա պատասխանել է լրատվամիջոցների հարցին, թե արդյոք համաձայնեցվե՞լ է բանակցությունների ճշգրիտ ամսաթիվը, և արդյոք հանդիպման ժամանակ քննարկվելո՞ւ են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

«Բանակցությունների թեման բավականին բարդ է։ Այլ հարցերից բացի, իհարկե, անհրաժեշտ կլինի քննարկել հենց այն հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակվել են երկրորդ փուլի ընթացքում։ Հետևաբար, նախ պետք է շատ աշխատանք կատարվի, նախքան մենք կարողանանք խոսել որոշ բարձր մակարդակի և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին՝ բովանդակային իմաստով», – հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու հարցը «այնքան բարդ է, որ փոխանակման կամ զոհվածների մարմինների վերադարձման վերաբերյալ համաձայնության հասնելն արդեն իսկ նվաճում է»։

«Հույս դնել  ինչ-որ առաջընթացի (ճեղքում) վրա հրաշքների կատեգորիայից է։ Դրա համար որևէ պատճառ չկա։ Ստեղծված իրավիճակում դա քիչ հավանական է։ Մենք մտադիր ենք հետապնդել մեր շահերը, մենք մտադիր ենք ապահովել մեր շահերը և կատարել այն խնդիրները, որոնք մենք սկզբից դրել ենք։ Ես չէի գնահատի (կարգավորման) հնարավոր ժամկետները։ Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Եվ հիմա ցանկացած կանխատեսում սխալ կլինի», – ասել է Կրեմլի խոսնակը։

Կիևը առաջարկել էր Մոսկվային անցկացնել բանակցությունների նոր փուլ, որը երրորդն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է հուլիսի 23-ին Ստամբուլում  և ուկրաինական կողմը պատրաստվում է քննարկել երեք առաջնահերթ հարց՝ Ռուսաստանի կողմից առևանգված երեխաների և ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը։

Կրեմլը Կիևի առաջարկը անվանել էր «դրական ազդանշան» և նաև նշել, որ բանակցային գործընթացին  պետք է «դինամիկա ավելացնել»։

2025 թվականին Ստամբուլում մայիսի 16-ին և հունիսի 2-ին տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի