Ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, հուսով ենք՝ շուտով կստորագրվի․Վրաստանի ԱԳ նախարար

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում կայունության կարևորությունը, Վրաստանը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը, հուսով ենք՝ առաջիկայում  կստորագրվի»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ Վրաստանը անկեղծորեն հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։

«Մենք միշտ ասել ենք և կկրկնենք, Վրաստանն անկեղծորեն հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Մենք ուրախ ենք, որ ապրիլի 17-ին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու եռակողմ հանդիպում։ Սա այս ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ երեք երկրների փոխնախարարները հավաքվել էին  Թբիլիսիում և քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր։ Մենք կարծում ենք, որ ունենք ներուժ՝ շարունակելու երեք երկրների միջև համագործակցությունն այս ձևաչափով»,-ասել է նա՝ նշելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անշուշտ, շատ կարևոր են, և այդ  համատեքստում կարևոր են երկրների միջև համագործակցությունն ու գործընկերությունը։

Ըստ Վրաստանի ԱԳ նախարարի՝  ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կարելի է դիտարկել որպես յուրատեսակ հնարավորություն՝ Վրաստանի և Ադրբեջանի շահերը պաշտպանելու, նրանց շահերը հաշվի առնելու, տարածաշրջանի մյուս երկրների հետ լայն համագործակցություն զարգացնելու և այս իրավիճակում  երկրների ունեցած ներուժն ավելի լիարժեք օգտագործելու առումով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի