Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ հայտնի է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ (Ադրբեջանի) նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից նման դիրքորոշում է ունեցել։ Հենց սկզբից մենք չենք համաձայնել դրա հետ»,-ասել է Կրեմլի մամուլի խոսնակը՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք, որ այս տարաձայնությունները  մեզ համար խոչընդոտ չեն լինի երկկողմ հարաբերություններում կարճատև սառեցման շրջանի միջով անցնելու համար և չեն զոհաբերի փոխադարձ փոխշահավետ շահերը հօգուտ այսրոպեական  իրավիճակի»։

Հիշեցնենք, որ հայաթափված Ստեփանակերտում անցկացված Շուշիի Գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:

Ալիևը կոչ էր արել Ուկրաինային «չհամաձայնել օկուպացիային»։

«Երբեք չհամաձայնվել օկուպացիայի հետ, սա է գլխավոր խորհուրդը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը Շուշիի 3-րդ գլոբալ մեդիաֆորումի ընթացքում ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին ի պատասխան։

Բացի այդ՝ ֆորումի ժամանակ ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Ալիևին նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի շևրոններ: Ադրբեջանի ղեկավարը նվերն ընդունելուց հետո ասել էր. «Շարունակեք այդպես»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի