Փաշինյանի վարկանիշը նվազել է, Քոչարյանինն՝ աճել․ IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքացիների 13%-ը ամենից շատ վստահում է Նիկոլ Փաշինյանին, 4%-ը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Տվյալներն ամփոփված են Հայաստանում անցկացված սոցհարցման մեջ։ Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ։ 

 

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա ուսումնասիրության ժամանակ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ավելի բարձր էր՝ 16%, իսկ Ռոբերտ Քոչարյանինը ավելի ցածր՝ 2%:

 

Հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ-ի օգտին կքվեարկեր ընտրողների ընդամենը 17 տոկոսը։ Նշենք, որ նախորդ հետազոտության ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին 20 տոկոսն էր պատրաստ քվեարկել։ Իսկ «Հայաստան» դաշինքի օգտին, նախորդ տարվա 2% տոկոսի փոխարեն, այս տարի 4% է պատրաստ քվեարկել։

Հետազոտության ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7%-ը։

Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։ Այս հարցման արդյունքում բարձրագույն կրթությամբ հարցվողների մասնաբաժինն ընտրանքում ավելին էր՝ համեմատած ՄՀԻ այլ հետազոտությունների։ Ընտրանքում կրթական մակարդակը նախորդ հետազոտություններին և պաշտոնական վիճակագրությանը համապատասխանեցնելու համար ավելացվել է կրթության կշռի գործոն։ Կրթության կշռի նպատակային ցուցանիշը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մարդահամարի տվյալների (18 և բարձր տարիքի անձանց համար) և հարցված ընտրանքի կրթական մակարդակի միջինը։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է։

Անի Թամրազյան