Ուկրաինային ՌԴ-ի հարվածների հետևանքով 10-ամյա երեխա է զոհվել, վիրավորներ կան

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 22-ի գիշերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով վնասվել է բազմահարկ շենք: Քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոյի խոսքով՝ զոհվել է 10-ամյա երեխա, ևս հինգ մարդ վիրավորվել է, գրում է Current time-ը։

Սլավյանսկի քաղաքապետ Վադիմ Լյախը հայտնել է, որ քաղաքում վնասվել են բազմահարկ և մասնավոր տներ, մանկապարտեզ, վարչական շենք, Դոնբասի պետական մանկավարժական համալսարանի շենքը և ավտոմեքենաներ։ Վիրավորվել է հինգ մարդ։

Սումիին հասցված ավիահարվածի հետևանքով վնասվել է հինգ բնակարանային շենք, 18 մեքենա և առևտրի կենտրոն։ Վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ բժշկական օգնության է դիմել, ընդհանուր առմամբ, 12 մարդ։

Ռուս զինվորականներն Օդեսային հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով կայանատեղիներից մեկում մեքենաներ են այրվել, վնասվել է խանութ, իսկ բազմահարկ շենքի ապակիները կոտրվել են։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։

Խերսոնում էլ տուժել է 67-ամյա մի կին։ Նա ստացել է ականի պայթյունային և աջ ուսի բեկորային վերք։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը Ռուսաստանը հարձակվել է 42 ԱԹՍ-ներով։ Ըստ հաղորդագրության՝ ժամը 09:00-ի դրությամբ՝ 26 անօդաչու թռչող սարք է խոցվել կամ ճնշվել, ևս յոթը սպառնալիք չեն ներկայացնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի