«Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականացվել առանց Թեհրանի ռազմավարական շահերն ու դերը հաշվի առնելու. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականացվել առանց Իրանի ռազմավարական շահերն ու դերը հաշվի առնելու։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Արդեբիլի պատգամավոր, Իրան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սեդիֆ Բադրին։

«Վերջին օրերին մենք ականատես ենք եղել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման վերաբերյալ որոշ ոչ պրոֆեսիոնալ և ոչ գործնական մեկնաբանությունների, ոչ մի կերպ այս հարցերի առաջարկը չի ստանա գործադիր և գործնական տեսք, և անհրաժեշտ է, որ մեր տարածաշրջանային շահերը հաշվի առնվեն այս նախագծերի իրականացման ժամանակ։ Սպառնալիքների և հարկադրանքի լեզուն երբեք տարածաշրջանային զարգացման ճիշտ և տրամաբանական ուղին չէ, և Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ձգտեն ապահովել ընդհանուր շահերը՝ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ և կենտրոնական դերակատարմամբ»,- ասել է նա։

Իրանցի պատգամավորը հավելել է՝ «Կովկաս տանող կայուն և անվտանգ ուղին անցնում է միայն Իրանի գլխավոր առանցքով, և տարածաշրջանի բոլոր երկրները գիտեն, որ Իրանից բացի՝ ոչ մի այլ երկիր չի կարող ապահովել իրենց շահերը տարածաշրջանում»։

«Մենք չենք ձգտում այս ոլորտում երկրորդական հարցեր բարձրացնել, բայց կարծում ենք, որ Կովկասում ոչ մի տարանցիկ ուղի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը», կենսունակ և կայուն չի լինի առանց Իրանի լուրջ և զգայուն շահերի ապահովման»,- հայտարարել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին արված հայտարարություններին՝ նշելով, որ անցուղիների ստեղծումը չպետք է խաթարի երկրների տարածքային ամբողջականությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի