Ավելի քան 20 երկրներ Գազայում պատերազմն անհապաղ դադարեցնելու կոչ են արել

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ավելի քան 20 այլ երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում և քննադատել են Իսրայելի կառավարության օգնության տրամադրման մոդելը, այն բանից հետո, երբ հարյուրավոր պաղեստինցիներ են սպանվել սնունդ բաշխող վայրերի մոտ, գրում է Arab news-ը՝ Reuters-ին վկայակոչելով։

Մեծ Բրիտանիան Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ավստրալիան, Կանադան, Դանիան և այլ երկրներ հայտարարել են, որ օգնություն խնդրելիս սպանվել է ավելի քան 800 պաղեստինցի և դատապարտել այն, ինչն անվանել են «կաթիլային օգնության և խաղաղ բնակիչների անմարդկային սպանություն»։

Սպանվածների մեծ մասը գտնվել է Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) մոտակայքում, որին Միացյալ Նահանգները և Իսրայելն աջակցել են՝ ՄԱԿ-ի գլխավորած ցանցից Գազայում օգնության բաշխումը ստանձնելու համար։

«Իսրայելի կառավարության օգնության տրամադրման մոդելը վտանգավոր է, սնուցում է անկայունությունը և զրկում Գազայի բնակիչներին արժանապատվությունից»,- ասվում է երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Պատերազմը դադարեցնելու և Իսրայելի կողմից օգնության մատակարարման եղանակի վերաբերյալ կոչերը հնչում են մի քանի երկրներից, որոնք դաշնակից են Իսրայելին և նրա ամենակարևոր աջակից Միացյալ Նահանգներին։

Գազայի մարդասիրական հիմնադրամն օգտագործում է ԱՄՆ մասնավոր անվտանգության և լոգիստիկայի ընկերություններ՝ Գազա մատակարարումներ կատարելու համար, մեծ մասամբ շրջանցելով ՄԱԿ-ի գլխավորած համակարգը, որը, ըստ Իսրայելի, թույլ է տվել ՀԱՄԱՍ-ի գլխավորած զինյալներին թալանել քաղաքացիական անձանց համար նախատեսված օգնության առաքումները: ՀԱՄԱՍ-ը հերքում է մեղադրանքը։

ՄԱԿ-ը GHF-ի մոդելն անվանել է անապահով և մարդասիրական անաչառության չափանիշների խախտում, ինչը GHF-ը հերքում է։

Հավելենք, որ համատեղ հայտարարությունն արվել է  Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների, ԵՄ հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի