Հարավային Կորեայում 179 մարդու կյանք խլած ինքնաթիռի վթարի ժամանակ օդաչուները «սխալ շարժիչ են անջատել»

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հարավային Կորեայում 179 մարդու կյանք խլած ավիաաղետի պատճառն այն է, որ օդաչուները «սխալ շարժիչ են անջատել», գրում է The Telegraph-ը։

Ավիացիոն և երկաթուղային վթարների հետաքննության խորհուրդը (ARAIB) պարզել է, որ Jeju Air Boeing 737-ի աջ շարժիչը դադարել է աշխատել բադերի երամի հետ բախվելուց հետո, սակայն ձախ շարժիչը շարունակել է էներգիա արտադրել։ Սակայն վնասված շարժիչն անջատելու փոխարեն օդաչուներն անջատել են դեռևս գործող կողմի էլեկտրաէներգիան, ինչի հետևանքով ինքնաթիռը մնացել է առանց աշխատող շարժիչների։

«Օդաչուն, հնարավոր է, սխալմամբ անջատել է շարժիչը»,- նշել են քննիչները։

Օդաչուի խցիկում ինքնագրիչը ձայնագրել է, թե ինչպես է օդանավի հրամանատարն ասում՝ «Անջատեք երկրորդ շարժիչը», սակայն թռիչքի տվյալները ցույց են տալիս, որ օդաչուներն անջատել են առաջին շարժիչը, հավանաբար, սխալմամբ՝ իրավիճակի լարվածության պատճառով։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ  Jeju Air ավիաընկերության օդանավի օդաչուները նաև ակտիվացրել են ձախ շարժիչի հրդեհաշիջիչը, ինչի պատճառով անհնար է դարձել շարժիչի վերագործարկումը թռիչքի ընթացքում։

Հարավկորեական ինքնաթիռը, որը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 29-ին, վտանգավոր մեծ արագությամբ բախվել էր գետնին՝ առանց վայրէջքի շասսիի իջեցման, և պայթել էր թռիչքուղու վերջում գտնվող ամբարտակին բախվելուց հետո։ Երկրի պատմության մեջ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական ավիաաղետի ժամանակ զոհվել են բոլոր 175 ուղևորները և անձնակազմի վեց անդամներից չորսը։

Օդաչուները նաև անտեսել են թռչունների հետ բախումից հետո վայրէջքի պատշաճ ընթացակարգերը՝ բարձրություն հավաքելով, ապա ինքնաթիռը շրջելով՝ նույն թռիչքուղու վրա հակառակ ուղղությամբ արտակարգ վայրէջք կատարելու համար։ Բախումը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել երկրի հարավում գտնվող Մուան միջազգային օդանավակայանում։ Ժամը 8:57-ին օդանավակայանի կառավարման աշտարակը թռչունների մասին տագնապ է փոխանցել, իսկ մեկ րոպե անց օդաչուն հայտնել է թռչունների հետ բախման մասին և աղետի ազդանշան տվել։

Հետագայում հրապարակված տեսանյութում երևում էր, որ աջ շարժիչը բռնկվել է, և հետաքննությունը երկու շարժիչներում էլ հայտնաբերել է փետուրներ և բադի արյուն։

ARAIB-ն իր եզրակացությունները ներկայացրել է շաբաթ, սակայն զոհերի ընտանիքները մեղադրել են պաշտոնյաներին օդաչուներին անարդարացիորեն մեղադրելու մեջ։

Քննիչները ստիպված են եղել արագորեն ստանալ զեկույցի պատճենները՝ պնդելով, որ այն դեռևս պաշտոնապես չի հրապարակվել։ Քննիչները պնդում են, որ շարժիչի որևէ թերություն կամ մեխանիկական խափանում չի եղել, չնայած ինքնաթիռի ինքնագրիչների էլեկտրամատակարարումն անջատված է եղել թռիչքի վերջին չորս րոպեների ընթացքում, ուստի կարող են լինել կարևոր տեղեկություններ, որոնք մնում են անհայտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի