Բաքու-Նախիջևան երթուղու ավտոբուսի ուղևորները մեկ օրից ավելի մնացել են Իրանի սահմանին

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով՝ կանոնավոր երթուղով Իրանի տարածքով անցնող ավտոբուսների աշխատանքում զգալի ուշացումներ են եղել, ինչը դժգոհություն է առաջացրել ուղևորների շրջանում։ Ուղևորներն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ հուլիսի 19-ին ժամը 19:00-ին մեկնած ավտոբուսը Նախիջևան է ժամանել միայն հուլիսի 21-ին ժամը 03:00-ին։

Իրանի սահմանին մաքսային հսկողությունն անցնելիս մոտ 50 ուղևոր տեղափոխող ավտոբուսները (խոսքը երեք ավտոբուսի մասին է) կանգնեցվել են լրացուցիչ ստուգման համար։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ի երեկոյան։ Ադրբեջանական որոշ աղբյուրներ հայտնել են, որ Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Բաքվից Իրանի տարածքով Նախիջևան ուղևորվողներին։ Նրանց ժամանակավորապես տեղավորել են գիշերելու անցակետի մոտ գտնվող մզկիթում՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը մեկ կիլոմետր շառավիղով։ Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները նրանց հրահանգել են չհեռանալ տարածքից։

Ուղևորները նաև պնդում են, թե իրենց վերադարձի տոմսերը չեղարկվել են, իսկ նորերի վաճառքը կասեցվել է ինչպես ավտոկայանում, այնպես էլ առցանց համակարգի միջոցով: Ուղևորներից մեկը, որը չի ցանկացել անունը հրապարակել, ասել է, որ իրենց ո՛չ սնունդ են տվել, ո՛չ ջուր։

«Եթե նրանք չէին պատրաստվում մեզ թողնել, ինչո՞ւ թույլ տվեցին անցնել մաքսատունը։ Հիմա մեզ այստեղ պահել են որպես գերիների։ Մենք չենք կարող ո՛չ վերադառնալ Բիլասուվար, ո՛չ էլ գնալ Ջուլֆայի մաքսատուն»,- նշել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներին երկրի Ցամաքային տրանսպորտի գործակալությունից հայտնել են, որ երթուղու ուշացումը պայմանավորված է եղել իրանական կողմի լրացուցիչ հարցումներով։ Բոլոր անհրաժեշտ տվյալներն անհապաղ փոխանցվել են, որից հետո ավտոբուսներին թույլատրվել է շարունակել ճանապարհը։

Գործակալությունը հիշեցրել է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղով ուղևորությունները, որն անցնում է Իրանի տարածքով, դադարեցվել էին 2025 թվականի հունիսի 14-ից՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով: Ուղևորափոխադրումները վերսկսվել են հուլիսի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի