Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ մասնագիտական քննարկումների, երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման արդյունավետության առումով:

Հարցուպատասխանի ձևաչափով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների հետ քննարկվեց երկու երկրների դատական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքը, նմանություններն ու առանձնահատկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրեցին Հոլանդիայի դատական իշխանության բյուջետային հայտի ձևավորման առանձնահատկությունները: Նշվեց, որ հոլանդական մոդելի առանձնահատկությունը կայանում է սպասվող գործերի քանակական և տեսակային պլանավորմանը, որոնցից յուրաքանչյուրն իր ինքնարժեքն ունի։ Դրա հաշվառմամբ էլ տեղի է ունենում դատական իշխանության ֆինանսավորումը, որն արդեն դատական խորհրդի կողմից բաշխվում է ըստ դատարանների` նրանց կողմից կանխատեսված գործերի քանակին և տեսակին համապատասխան։ Հատկանշական է, որ բյուջեն տնօրինվում է դատական իշխանության ինքնավարության և հաշվետվողականության սկզբունքներից ելնելով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նկատեց, որ հոլանդական առաջատար փորձը կարևոր է դատական իշխանության կողմից բյուջետային հայտի ձևավորման հարցում, որի շուրջ ԲԴԽ-ն ներկայումս իրականացնում է համակողմանի վերլուծական աշխատանք։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին հետաքրքրեց հոլանդական դատական համակարգի «մամլո դատավոր» ինստիտուտի առկայությունը: Հոլանդացի գործընկերների ներկայացմամբ, յուրաքանչյուր դատարան ունի անկախ լրագրողների կողմից վերապատրաստած մամլո դատավոր, որը մշտապես կապի մեջ է լրագրողների հետ և հաճախ է հարցազրույցներով հանդես գալիս հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական գործերի վերաբերյալ: Թաքվոր Ավեդիսյանը, որպես նախկին մամլո-դատավոր, կիսվեց իր պրակտիկ փորձառությամբ` ընդգծելով, որ այդ ինստիտուտը թափանցիկության և մատչելիության տեսանկյունից կարևոր պայման է հանդիսանում և էական մեծ նշանակություն ունի հանրային ճիշտ ընկալումներ ձևավորելու առումով: Նա նկատեց, որ վերջին երեսուն տարում Հոլանդիայում դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակը գտնվում է կայուն 70-75% միջակայքում:

Նույն օրը հանդիպում կայացավ նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների և դատավորների հետ: Խոսվեց վարչական գործերի ինքնարժեքի, ծախսատարության, վարչական բողոքարկման կառուցակարգի, արդարադատության մատչելիության և արդարադատության այլընտրանքային ձևերի մասին:

Խոսելով ծանրաբեռնվածության մասին՝ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Հոլանդիայի Կենտրոնական տրիբունալում, 60 դատավորի առկայության պայմաններում տարեկան քննվում է 7500 գործ,  մինչդեռ Հայաստանում Վարչական վերաքննիչ դատարանում՝ 9 դատավորի առկայության պայմաններում տարեկան 5000 գործ է քննում: Սա լուրջ խնդիր է, սակայն, ինչպես նշեցին ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները, հարցի լուծումը տեսնում են ոչ միայն դատավորների թվի ավելացման, այլև վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերի ներդրման մեջ:

Թաքվոր Ավեդիսյանը ներկայացրեց վարչական վարույթների քանակը էապես նվազեցնող որոշ մոտեցումներ: Օրինակ, վարչական մարմինները վարչական ակտ կայացնելուց առաջ անձին բացատրում են իրենց դիրքորոշումը և վերջինիս հետ քննարկում են այն` իրապես ականջալուր լինելով քաղաքացիների և իրավաբանական անձանց տեսակետներին։ Սա տեղավորվում է Հոլանդիայում որդեգրած «Լավ Կառավարություն» սկզբունքի տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ գործի նախապատրաստական փուլում դատավորը կամ օգնականը կողմերին նախապես գրավոր ուղարկում են գործի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։ Հոլանդիայում լայնորեն կիրառվում է նաև բանավոր վճիռ կայացնելու (վճռի գրավոր համառոտագիրն ըստ պահանջի տրամադրելով կողմերին) և դրա էությունը պարզ ու հասկանալի լեզվով կողմերին բացատրելու պրակտիկան։ Սա նպաստում է բողոքների քանակի նվազմանը։ Հոլանդացի գործընկերները կարևորեցին հաշտարարության ինստիտուտից ակտիվ օգտվելը։

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն