ԱՊՀ գլխավոր քարտուղարը բացառել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը

Լուրեր

10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
Բոլորը

«Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ազդանշաններ չեն եղել, այս տարբերակը բացառվում է»,- այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստի շրջանակներում կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, նույնիսկ որևէ նշան չկա, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, ուզում եմ ասել՝ ինչպես Ադրբեջանը», – ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից կազմակերպությունից դուրս գալու հնարավորության մասին հարցին։

Լեբեդևն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչը ներկա էր ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, ելույթ է ունեցել հարցերի էության մասին և լիազորված էր ստորագրել մի շարք փաստաթղթեր», – նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։  Լեբեդևին այս հարցն ուղղել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին Փաշինյանի վերջին հայտարարության ֆոնին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանն ավելի հավանական է համարում ՀԱՊԿ անդամակցությունն ամբողջությամբ դադարեցնելը, քան անդամակցության ապասառեցումը։

«Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան թե կապասառեցնենք մեր անդամակցությունը»,- ասել էր Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի