Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝  վարչական վարույթ է հարուցվել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ։

«ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։

Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- ասված է հաղորդագրությունում։ Ռոմանոս Պետրոսյանը երեկ էր ազատվել ՊՎԾ պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել էր ՀԾԿՀ նախագահին․ քննարկել էին ՀԷՑ-ի հետ կապված հարցեր։

Իսկ ՀԷՑ-ի տնօրեն Դավիթ Ղազինյանը պետության կողմից նշանակվելիք կառավարչի մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասել էր՝ «Ներս կթողնենք, օրենք չենք խախտելու»։

Կենսագրություն

Ռոմանոս  Պետրոսյանը ծնվել է 1979 թ․ օգոստոսի 26-ին  Շամշադինի շրջանի Չինարի գյուղում։

Կրթություն

1996 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ։

Աշխատանք

2003-2006 թթ․ աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար։

2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»։

2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում։

2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել։

2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար,

2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն։

2018-2020 թթ․՝  պաշտոնավարել է, որպես Հայաստանի Կոտայքի մարզպետ։

2020 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի վարչապետի առաջարկությամբ Հայաստանի նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար։

2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ։

Զինվորական ծառայություն

Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։