ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է արտաքին օգնության և ԶԼՄ-ների համար նախատեսված 9 միլիարդ դոլարի կրճատումը

Լուրեր

10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ հաղթանակ է տարել Կոնգրեսում։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, որը միլիարդավոր դոլարներ է կրճատել արդեն հաստատված պետական ծախսերը՝ արտաքին օգնության և հանրային հեռարձակողների համար նախատեսված դաշնային ֆինանսավորման համար: Կրճատումները նախաձեռնել էր Դոնալդ Թրամփը։

Ներկայացուցիչների պալատում 216 կոնգրեսական քվեարկել է օրենքի օգտին, 213-ը՝ դեմ: Այս փաստաթուղթն ավելի վաղ ընդունվել էր Սենատում: Այժմ Թրամփին անհրաժեշտ է միայն ստորագրել օրենքը, որպեսզի այն ուժի մեջ մտնի:

Օրենքը ներառում է մոտավորապես 9 միլիարդ դոլարի կրճատումներ, այդ թվում՝ Հանրային հեռարձակման կորպորացիային (CPB) արդեն խոստացված 1,1 միլիարդ դոլարը։

CPB-ն պատասխանատու է պետական միջոցների բաշխման համար հանրային հեռարձակողներին՝ Ազգային հանրային ռադիոյին (NPR) և Հանրային հեռարձակման ծառայությանն (PBS) ու դրանց դուստր կազմակերպություններին։ CPB-ի համաձայն՝ այն աջակցում է Միացյալ Նահանգներում ավելի քան 1500 տեղական հանրային հեռուստառադիոկայանների։

Թրամփի մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը նշել է, որ նպատակը երկրում «ֆինանսական խելամտությունը» վերականգնելն է: Նա ասել է, որ NPR-ը և PBS-ը տարիներ շարունակ օգտագործել են դաշնային միջոցները՝ «կողմնակալ, ձախակողմյան օրակարգ» առաջ մղելու համար: Միևնույն ժամանակ, դեմոկրատները զգուշացրել են, որ ֆինանսավորման կրճատումները հատկապես ծանր հարված կհասցնեն գյուղական վայրերում գտնվող տեղական ռադիոկայաններին և կարող են հանգեցնել դրանց փակմանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի