Պուտինը հանձնարարել է չեղարկել ԵՏՄ երկրներից խախտմամբ տրված ապրանքների վկայականները

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և մշակել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում խախտումներով տրված ապրանքների վկայականները չեղյալ համարելու մեխանիզմ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հանձնարարականների համաձայն՝ անհրաժեշտ է, մի կողմից, ունենալ նման ապրանքների դադարեցման կամ անվավեր ճանաչելու, դրանց շրջանառությունը կասեցնելու և շուկայից հետ կանչելու հնարավորություն։ Մյուս կողմից, նշել է ՌԴ նախագահը, անհրաժեշտ է բարձրացնել տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների պահպանման մոնիթորինգի մեխանիզմների արդյունավետությունը։

Պատասխանատու է նշանակվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա պետք է հաշվետվություն ներկայացնի կատարված աշխատանքի վերաբերյալ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։

Հունիսի վերջին Պուտինը հայտարարել էր, որ միության տնտեսությունների աճի տեմպը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

2024 թ-ի վերջին «Ռոսակրեդիտացիայի» ղեկավարի տեղակալ Մաքսիմ Զալազաևը հայտարարել էր, որ ծառայությունը ամենօրյա մոնիթորինգ է անցկացնում ԵՏՄ 27 տեխնիկական կանոնակարգերի համաձայն հավաստագրման պահանջների պահպանման նկատմամբ՝ կենտրոնանալով սոցիալապես նշանակալի ոլորտների վրա։

Բոլոր նոր հավաստագրերը ստուգվում են ամեն օր։ Հավաստագրի կասեցումը տեղի է ունենում տրամադրման օրվանից 24 ժամվա ընթացքում։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում «Ռոսակրեդիտացիան» տվյալների փոխանակման ծառայության շրջանակներում  անցկացրել է ավելի քան 1,1 միլիոն փաստաթղթային ստուգում։ Ապրանքների հիմնական կատեգորիաները, որոնց վերաբերյալ ստացվում են վկայականների և հայտարարագրերի իսկության վերաբերյալ հարցումներ, կենցաղային ապրանքներն են (47%), սննդամթերքը (18%), ցածր լարման սարքավորումները (17%), խաղալիքները և երեխաների համար նախատեսված ապրանքները (9%)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի