Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի վրա, ԱԹՍ-ն հարվածել Խերսոնի ռաբբիի մեքենային․ երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել

Լուրեր

10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 18-ի գիշերը  հարձակվել են  Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ յոթը, գրում է Current time-ը։

Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ շրջանում «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել, ավերվել են ոչ բնակելի շենքեր։ Վիրավորվել է 79-ամյա տղամարդ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարված են հասցրել կառավարվող ավիառումբերով Ստեպնոգորսկ համայնքի բնակելի շենքերին, հրդեհներ են բռնկվել մի քանի բազմահարկ շենքերում, 64-ամյա տղամարդ է զոհվել։

Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ շրջանը նույնպես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ վնասվել է տրանսպորտային ձեռնարկություն, զոհվել է 52-ամյա տղամարդ, ևս երկուսը վիրավորվել են: «Ուկրզալիզնիցան» պարզաբանում է, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է էլեկտրաքարշին, մեքենավարը զոհվել է, իսկ նրա օգնականը՝ վիրավորվել:

Խարկովի մարզի Չուգուև քաղաքում ռուսական զորքերը հարվածել են բնակելի թաղամասերից մեկին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Գալինա Մինաևան։

«Այս անգամ կա 4 վիրավոր, որոնք արդեն ստանում են բժշկական օգնություն։ Վնասվել են բնակելի շենքեր, ընտանեկան բժշկի կաբինետ և ուսումնական հաստատություն»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի