Թրամփի մոտ ախտորոշվել է երակային քրոնիկ անբավարարություն

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ախտորոշվել է երակային քրոնիկ անբավարարություն՝ մի վիճակ, որը խաթարում է ստորին վերջույթների արյան շրջանառությունը։ Այս  մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ կարդալով բժշկի եզրակացությունը։ Նրա հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ մի քանի լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Թրամփի կոճերն այտուցված են, իսկ ձեռքին կապտուկ կա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը;

Լիվիթի խոսքով՝ թեստերը և ուլտրաձայնային հետազոտությունները 79-ամյա քաղաքական գործչի մոտ «խորը երակների թրոմբոզի կամ զարկերակային հիվանդության նշաններ չեն ցույց տվել»։ Նրա մոտ նաև սրտի անբավարարության կամ երիկամների դիսֆունկցիայի ախտանիշներ չեն հայտնաբերվել։

Լիվիթն ասել է, որ կապտուկը կարող է կապված լինել հաճախակի ձեռքսեղմումների և ասպիրինի ընդունման հետ, որը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ստանդարտ ծրագրի մաս է կազմում։

Ապրիլին Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո հիվանդանոցում անցել էր իր առաջին տարեկան բժշկական զննումը։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ հաջողությամբ հանձնել է թեստը։

«Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ վիճակում եմ։ Լավ սիրտ։ Լավ հոգի։ Շատ լավ հոգի», – ասել էր Թրամփը։

Լրատվամիջոցը ընդգծում է, որ ԱՄՆ նախագահները ժամանակ առ ժամանակ բացահայտում են իրենց առողջության մասին տեղեկությունները։ Դա օրենքով պարտադիր չէ, բայց դարձել է յուրատեսակ ծես ԱՄՆ բոլոր ղեկավարների համար։ Անգամ 2017-2021 թվականներին, իր առաջին նախագահական առաջին ժամկետի ընթացքում հասարակական-քաղաքական շրջանակներում շատերը կասկած էին  հայտնում՝ արդյոք նրա առողջական վիճակը բավարար է պետությունը ղեկավարելու տեսանկյունից։ 2018 թվականի հունվարին նա հանձնել էր թեստ, որը սովորաբար օգտագործվում է դեմենցիայի (սենիլային դեմենցիա) կամ Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման համար։

Այնուհետև քաղաքական գործիչը ստացել էր  առավելագույն արդյունքը՝ 30-ից 30 միավոր, որով նա շատ  էր հպարտանում։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իրեն անվանել  էր «շատ կայուն հանճար»։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի