ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1000 զոհված ուկրաինացի զինվորների մարմին․ Կիևը ռուսական կողմին 19 մարմին է փոխանցել

Լուրեր

10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի նախագահի օգնական, Ստամբուլի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Մոսկվան և Կիևը զոհված զինծառայողների մարմինների նոր փոխանակում են իրականացրել։

«Ստամբուլյան պայմանավորվածությունների շարունակության շրջանակում այսօր Ուկրաինային ենք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Մենք ստացել ենք 19 զոհված զինվորի մարմին։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ իրենց հայրենի հողում»,- գրել է Մեդինսկին տելեգրամի իր ալիքում։

Ուկրաինան փոխանակման մասին դեռևս չի հայտնել։

Հունիսի սկզբին Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի ուկրաինացի զինվորների և սպաների 6000 սառեցված մարմին։ Ամսվա կեսերին նա ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների 6060 մարմին է փոխանցվել։

Սա զոհվածների մարմինների չորրորդ փոխանակումն է. կողմերը նաև իրականացրել են ռազմագերիների ութ փոխանակում՝ առանց նշելու ազատ արձակվածների թիվը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ զոհված զինվորների մարմինների փոխանակման ժամանակ ռուսական կողմը Կիևին է հանձնել, ի թիվս այլոց, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիների՝ պնդելով, որ նրանք ուկրաինացի զինվորներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի