Իրաքում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրաքի արևելքում Քութ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 61 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։

«Ողբերգական հրդեհը խլել է 61 քաղաքացու կյանք, որոնց մեծ մասը խեղդվել է լոգարաններում։ 14 այրված մարմին դեռևս չեն ճանաչվել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Իշխանություններն ավելի վաղ հայտնել էին 50 զոհի մասին:

Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի երեկոյան, ըստ որոշ տեղեկությունների՝ սկսվելով առաջին հարկից, ապա արագորեն կլանելով ամբողջ շինությունը։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ առևտրի կենտրոնը բացվել էր ընդամենը հինգ օր առաջ։ Այժմ հրդեհը մարվել է, հրշեջները շարունակում են որոնել անհետ կորածներին։

Տասնյակ մարդիկ հավաքվել են հիվանդանոցի դիմաց՝ ստուգելով շտապօգնության մեքենաները, երբ նրանք ժամանում էին։ Նրանցից մեկը՝ 50-ամյա բժիշկ Նասիր ալ-Քուրայշին, ասել է, որ հրդեհի ժամանակ կորցրել է ընտանիքի հինգ անդամների։

Քութի նահանգապետը եռօրյա սուգ է հայտարարել։ Տեղական իշխանությունները դատական ​​հայց կներկայացնեն առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և շինարարի դեմ։ Հրդեհի պատճառների հետաքննությունը շարունակվում է, նախնական եզրակացությունները սպասվում են 48 ժամվա ընթացքում։

Իրաքի շինարարական ոլորտում անվտանգության չափանիշները հաճախ անտեսվում են, և երկիրը, որի ենթակառուցվածքները տասնամյակներ տևած հակամարտությունից հետո անմխիթար վիճակում են, հաճախ է դառնում մահացու հրդեհների և վթարների վայր։

Հրդեհների թիվն աճում է շոգ ամռանը, երբ ջերմաստիճանը մոտենում է 50 աստիճան Ցելսիուսի։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Իրաքի լեփ-լեցուն հարսանյաց սրահում հրդեհը խլել էր  առնվազն 100 մարդու կյանք։ 2021 թվականի հուլիսին էլ Իրաքի հարավում գտնվող հիվանդանոցի COVID բաժանմունքում բռնկված հրդեհն ավելի քան 60 մարդու կյանք էր խլել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի