Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Դնեպրին․ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 17-ի գիշերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ Դնեպրը ենթարկվել է զանգվածային հարձակման, փոխանցում է Current time-ը։

Քաղաքում մի քանի հրդեհներ են բռնկվել, վնասվել են ձեռնարկություններ։ Մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։ Լիսակի  խոսքով՝ նրանցից երեքը ծանր վիճակում են։

Մարզի Դնեպրովսկի շրջանում վնասվել են օժանդակ շինություն և ջերմոց: Ռուսական զորքերը նաև կրակ են բացել Նիկոպոլի վրա «Գրադ» կայանից, արձակել FPV անօդաչու թռչող սարքեր: Վնասվել է մեքենա, մասնավոր տուն և օժանդակ շինություն, վիրավորվել է հինգ մարդ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Նիկոպոլի վրա հարձակման հետևանքով բեռնատար է հրդեհվել: Հարվածի հետևանքների վերացման ժամանակ փրկարարները ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարձակման, վիրավորվել են գերատեսչության երեք աշխատակիցներ: Տուժածներից 2-ը քաղաքացիական անձինք են:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ Ռուսաստանը գիշերը հարձակվել է 64 ԱՍԹ-ով։ Հարվածի հիմնական ուղղությունը եղել է Դնեպրոպետրովսկի մարզը։ Ընդհանուր առմամբ, խոցվել է 36 անօդաչու թռչող սարք, հինգ դրոն-իմիտատոր ճնշվել կամ կորել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի